back button menu

13 այո կամ ոչ` նախագծերի կառավարումը կիրառելու համար

Որքան էլ նախագծերի կառավարումն այսօր ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, շատ ընկերություններ դեռևս չեն շտապում ոլորտի ընդունված միջազգային մոտեցումները կիրառել սեփական նախագծերն իրագործելիս։ Նշված ընթացակարգերի կարևորությունն ընդգծելու համար ներկայացնում ենք մի շարք փաստեր, որոնք հիմնված են նախագծերի կառավարման ինստիտուտի կատարած ուսումնասիրությունների վրա։

Չենք կիրառում`

  • Նախագծերի 37%-ը ձախողում է հստակ սահմանված նպատակների և փուլային ժամանակացույցի բացակայության հետևանքով։
  • Նախագծերի 44%–ը ձախողում է կազմակերպության նպատակների և նախագծի նպատակների միջև անհամապատասխանության պատճառով։
  • Նախագծերի 27%–ը սովորաբար գերծախս է գրանցում` ոչ ճիշտ պլանավորման պատճառով։ 
  • Նախագծերի միայն 36%–ն է հնարավոր լինում ավարտին հասցնել, եթե դրանք իրականացվում են ցածր արդյունավետություն ունեցող կազմակերպություններում:
  • Ընկերությունների 46%-ն ընդունում է, որ թերագնահատում է նախագծերի կառավարման անհրաժեշտությունը։
  • Բարձր արդյունավետություն գրանցած ընկերությունների 17%-ը և ցածր կատարողականություն ունեցող ընկերությունների 41%-ը փաստում են, որ նախագծերի ձախողման հիմնական պատճառը հովանավորի / Project Sponsor-ի կողմից ոչ լիարժեք աջակցությունն է։ 
  • Նախագծերի 47%-ը չի ծառայում իր նպատակներին` նախագծի նկատմամբ սահմանվող պահանջների սխալ կառավարման հետևանքով / Requirements Management։ 

Կիրառում ենք` 

  • Հաջողակ ղեկավարների 87%-ը կարծում է, որ նախագծերի կառավարման հմտությունները հնարավորություն են տալիս նվազեցնել ռիսկերը, վերահսկել ծախսերը և ապահովել ավելի լավ արդյունք։ 
  • Արդյունավետ աշխատող ընկերությունների 89%-ը կարողանում է հաջողությամբ իրականացնել նախագծերը։ 
  • Հաջողակ կազմակերպությունների 76%-ը ներդաշնակեցնում է ընկերության և նախագծի նպատակները։ 
  • Ընկերությունների 58%-ը գործընթացների և աշխատանքի հստակ ձևակերպումը համարում է 
  • հաջողության հասնելու կարևորագույն քայլ։ Հաջողություն գրանցածների 45%-ն գիտակցում է անձնակազմի զարգացման կարևորությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնում է վերապատրաստումներ: 
  • Նախագծերի 56%-ը տաղանդների և փոփոխությունների ճիշտ կառավարման / Talent and Change Management դեպքում անպայման հաջողության կհասնի։ 

Հետևություն։ Նախագծերի կառավարման կարևորության գիտակցումը հաջողության հասնելու ճանապարհին առաջին քայլն է։ Բազմիցս փորձված պրակտիկաների կիրառությունն ու հստակ սահմանված ընթացակարգերը բարձրացնում են հաջողություն գրանցելու հավանականությունը։ 

Խորհուրդ։ Գիտակցումն, իհարկ է, կարևոր է, սակայն վերոնշյալ ընթացակարգերի գրագետ կիրառումն է հաջողության գաղտնիքը։ Անհրաժեշտ է համագործակցել ոլորտի մասնագետների հետ` ձեր ընկերությունում նախագծերի կառավարման ստանդարների ներդրման հարցում։