People First: The Art of HR Management
People First: The Art of HR Management` մարդկային ռեսուրսների կառավարման դասընթաց, որի ընթացքում բացահայտելու ենք մարդկային ռեսուրսների կառավարման արվեստի բոլոր նրբությունները. անդրադառնալու ենք ՄՌ հիմնական մարտահրավերներին և ծանոթանալու թիմերի կառավարման սկզբունքներին՝ մոտիվացիա, աշխատակազմի հավաքագրում, ուսուցում և զարգացում, արդյունավետության գնահատում, վարձատրության համակարգեր և խրախուսման ծրագրեր։
Ում համար. Դասընթացը նախատեսված է գործարարների, ՄՌ մասնագետների և նախագծերի կառավարման մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ՄՌԿ ոլորտում և ձեռք բերել գործնական հմտություններ։
Ինչ ձեւաչափով. Մասնակիցների թիվը սահմանափակ է, յուրաքանչյուր խմբում՝ առավելագույնը 8 մասնակից:
Դասընթացը ներառում է քննարկումներ, case study-ներ, վարժություններ, վիդեո նյութեր, դերային խաղեր, թիմային աշխատանք, ավարտական անհատական աշխատանք։
Ինչ կսովորեք. դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝
- Ձևավորել ՄՌԿ ռազմավարություն և ոճ տարբեր իրավիճակների համար
- Բացահայտել յուրաքանչյուր աշխատողի մոտիվատորները
- Կիրառել աշխատակազմի համալրման լավագույն մեթոդները
- Կիրառել մետրիկաներ՝ ՄՌ արդյունավետությունը չափելու նպատակով
- Մշակել անձնակազմի ուսուցման և զարգացման
- Մշակել արդյունավետության չափման միավորներ (KPI) և ձևավորել խրախուսման ծրագրեր
- Մշակել աշխատողների արդյունավետության գնահատման մեթոդներ
- Հասկանալ ՄՌ պրակտիկան ՀՀ-ում
Ով է գուրուն. Նանե Զեյնալյանը Insight Consulting-ի հիմնադիրն է, Բեյսիք Քորփորեյշնի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման բաժնի ղեկավարը։ Հոգեբանական գիտությունների թեկնածու է, իրականացնում է բիզնես և անձնային քոուչինգներ։ Ունի ավելի քան 8 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ կրթության, մշակույթի, արևային էներգիայի, ռիթեյլ, հյուրանոցային, ռեստորանային ոլորտների առաջատար կազմակերպություններում:
Երբ եւ ինչպես.
Տևողությունը՝ 25 ժամ, 10 օֆլայն հանդիպում
Մեկնարկը՝ ապրիլի 13
Երեքշաբթի՝ 18:30 – 21:00
Շաբաթ՝ 11:00 – 13:30
Արժեքը՝ 85.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկեր
Ինչպես գրանցվել. https://forms.gle/zMmXSSZucEeH9Jt58
Ինչ ծրագրով.
# | Թեման | Նկարագիրը | Տևողությունը |
1 | Մարդկային ռեսուրսների կառավարման տարբեր մոտեցումներ |
| 2,5 ժամ |
2 | Աշխատակազմի հավաքագրում և համալրում | Աշխատակազմի հավաքագրում.
| 2,5 ժամ |
3 | Աշխատակազմի հավաքագրում և համալրում | Լավագույն թեկնածուների որոնում Հավաքագրման գործընթացը, ընտրության մեթոդները
| 2,5 ժամ |
4 | Օնբորդինգ և հավաքագրման գործընթացի վերլուծություն |
| 2,5 ժամ |
5 | Հավաքագրման գործնական դաս |
| 2,5 ժամ |
6 | Հանուն ինչի են մարդիկ աշխատում |
| 2,5 ժամ |
7 | Արդյունավետության գնահատում; Կոմպենսացիա և խրախուսման ծրագրեր |
| 2,5 ժամ |
8 | Աշխատակազմի ուսուցում և զարգացում |
| 2,5 ժամ |
9 | Աշխատանքի նկարագիր |
| 2,5 ժամ |
10 | Ավարտական աշխատանք |
| 2,5 ժամ |